Անհրաժեշտ է Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության հասնել. Թուրքիայի հետախուզական ծառայության պետ
Կովկասում կայունություն և զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի հասնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալինը՝ ելույթ ունենալով Բաքվի անվտանգության II ֆորումում։
Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Երևանի և Բաքվի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր է Կովկասում երկարաժամկետ կայունության ապահովման և Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով հաղորդակցությունների զարգացման համար, ներառյալ Զանգեզուրի միջանցքի բացումը: