Լիբանանում փեյջերների պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 2800-ի․ մահացածների թվում երեխաներ կան
Ավելի քան 2800 մարդ է տուժել է Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով, հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Օբյադը։
Մահացել է 8 մարդ: 200 տուժածի վիճակը գնահատվում է ծանր:
Վիրավորների և մահացածների թվում երեխաներ կան:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Լիբանանում կիբերհարձակման հետևանքով վիրավորվել է «Հեզբոլլահի» ավելի քան հազար անդամ։ Նրանց ռադիոկապի սարքերը հանկարծակի պայթել են Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի արևելքում և հարավում գտնվող Բեքաա հովտում:
Mehr լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։