Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է․ Տոկաևը՝ Ուկրաինայում պատերազմի մասին
Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է, Ուկրաինայում հակամարտության հետագա էսկալացիան սպառնում է անուղղելի հետևանքներով ողջ մարդկության համար։ Այդ մասին Աստանայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով՝ հրադադարի հասնելու հնարավորությունը բաց է թողնվել 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում, սակայն խաղաղության հասնելու հնարավորություն դեռ գոյություն ունի։
Տոկաևը կոչ է արել ուշադիր դիտարկել տարբեր երկրների բոլոր խաղաղ նախաձեռնությունները և հանգել ռազմական գործողությունները դադարեցնելու որոշման, այնուհետև անցնել տարածքային հարցերի քննարկմանը: