Վրաստանը պատրաստ է իր դերակատարումն ունենալ տարածաշրջանում կայունություն ապահովման հարցում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը:
Այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն ամփոփող համատեղ հայտարարությունների ժամանակ:
«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը: Եվ պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ կայունություն ապահովելու համար»,–ասաց Վրաստանի վարչապետը:
Երկու երկրների վարչապետերը տեսակետներ են փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին: Կոբախիձեն շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջը Վրաստան այցելելու և հայ–վրացական հարաբերությունների զարգացման հարցում ներդրման համար: