Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը
WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը:
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 49-րդ տեղն է զբաղեցրել դասակարգման նոր աղյուսակում։ Սա Էլինայի լավագույն ցուցանիշն է վարկանիշում։
Աղյուսակը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը, իսկ US Open-ի նորընծա չեմպիոն Արինա Սաբալենկան երկրորդն է:
Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ ներկայացուցիչ Ջեսիկա Պեգուլան, փոխանցում է ArmSport-ը։