ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հետաքննում է Թրամփի կողքին տեղի ունեցած հրաձգության միջադեպը
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հետաքննում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողքին տեղի ունեցած հրաձգության միջադեպը։ Այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ նախկին նախագահի որդին համացանցում հայտնել էր, որ հրաձգության վայրից ոչ հեռու՝ Թրամփի գոլֆի ակումբի մոտ, հայտնաբերվել է ԱԿ-47 ինքնաձիգ, կասկածյալը, ենթադրաբար, ձերբակալվել է: Իսկ New York Post պարբերականը հայտնել է, որ Թրամփի գոլֆի ակումբի տարածքից դուրս երկու մարդ կրակել են միմյանց վրա, և նախկին նախագահը թիրախ չի եղել:
Ավելի վաղ կոնգրեսական Թեյլոր-Գրինը հայտարարել էր, որ Թրամփի դեմ հերթական մահափորձն է կատարվել։