Հայաստանի կանանց հավաքականը հինգերորդ անընդմեջ հաղթանակը տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում
Հայաստանի կանանց հավաքականը տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Չինաստանի հավաքականի նկատմամբ:
Այսօր հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը:
Առաջին չորս խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1) և Վիետնամի թիմին (3:1):
Այսօր տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5):