Կատուն տիրուհուն փրկել է քաղցկեղից
Քեթ անունով կատուն քաղցկեղից փրկել է 52-ամյա բրիտանուհի Սայմա Աֆզալին, Shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է The Daily Star-ը։
«Եղբորս կատուն է։ Եղբայրս ուսանող է, իսկ համալսարանում ընտանի կենդանիներ չեն թողնում։ Մյուս քույրերս կատուներից ալերգիա ունեն, ես նույնպես, սակայն Քեթին կենդանիների ապաստարան տանել չցանկացա, ուստի հակաալերգիկ դեղեր վերցրեցի ու կատվին ինձ մոտ թողեցի»,- պատմել է կինը։
Երբ կատուն սկսել է անընդհատ բարձրանալ կնոջ կրծքին ու հրաժարվել է իջնել, բրիտանուհին ինչ-որ բան է կասկածել ու դիմել է բժշկի: Նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել։
Կատվի շնորհիվ Սայմա Աֆզալը ժամանակին է բուժօգնություն ստացել և իրեն փրկելու համար շնորհակալ է ոչ միայն բժիշկներին, այլ նաև իր սիրելի կատվին։