Զելենսկին մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել ԱՄՆ․ հայտնի է պատճառը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել ԱՄՆ և այնտեղ ներկայացնել ծրագիր, որը ներառում է նաև Կիևի պատրաստակամությունը՝ համաձայնելու որոշ շրջաններում տեղային զինադադարի և հակամարտության ժամանակավոր սառեցման:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bild թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ըստ հրապարակման՝ Զելենսկին ցանկանում է իր ծրագիրը ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ու նախագահի թեկնածուներ՝ Քամալա Հարիսին ու Դոնալդ Թրամփին։ Բացի վերը նշված կետերից, ծրագիրը պարունակում է նաև արևմտյան հեռահար զինատեսակներով Ռուսաստանի խորքին հարվածներ թույլ տալու հարցը: