Ես Մադրիդ եմ եկել այդպիսի երեկոների համար. Մբապեն՝ ՉԼ-ում սպասվելիք նորամուտի մասին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Արքայական ակումբի մարզաշապիկով Չեմպիոնների լիգայում իր առաջիկա նորամուտի մասին, որը կկայանա սեպտեմբերի 17-ին «Շտուտգարտի» հետ մրցաշարի ընդհանուր փուլի 1-ին տուրում։
«Սա շատ կարևոր կլինի ինձ համար։ Ինչպես ասացի առաջին օրը, ես Մադրիդ եմ եկել նման երեկոներ ապրելու համար։ Շատ կենտրոնացած ենք այն ամենի վրա, ինչ մենք պետք է անենք, քանի որ Չեմպիոնների լիգայում շատ բան է փոխվել: Հիմա սա նոր մրցաշար է, որը պետք է սկսել հաղթանակով»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ, փոխանցում է ArmSport-ը։