Օրբակայտեն ՌԴ նախագահ Պուտինի կողմից արժանացել է ՌԴ Վաստակավոր արտիստի կոչման
Դեկտեմբերի 25-ին Կրեմլում կայացած միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրիստինա Օրբակայտեին շնորհել է ՌԴ Ժողովրդական արտիստի կոչում: Այդ լուսանկարը նա տեղադրել է Instagram-ի իր միկրոբոլոգում: Նկարում պատկերված է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը շնորհում նրա մրցանակը: Օրբակայտեի երկրպագուներն անմիջապես արձագանքել են և լուսանկարի ներքո թողել են բազմաթիվ մեկնաբանություններ և շնորհավորանքներ:
Կրեմլում մրցանակի են արժանացել մի շարք արտիստներ ևս: Նշենք, որ մինչև իր կոչումը ստանալը, Օրբակայտեն դարձել էր «Вечерний Ургант» հաղորդման հերոսը: Հաղորդման շրջանակներում նա խոստովանել է, որ երկար է սպասել այդ իրադարձությանը: