Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեան կրկին ենթադրաբար աղբով լցված օդապարուկներ է ուղարկել Հարավային Կորեա: Այդ մասին հայտնել են Սեուլի մայրաքաղաքի իշխանությունները։
Քաղաքացիներին խորհուրդ է տվել զգուշանալ ընկած առարկաներից։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ից 5 օր շարունակ ԿԺԴՀ-ի տարածքից աղբով փուչիկներ են արձակվել Հարավային Կորեա։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 12-ի գիշերը կրկին փորձել է արձակել փուչիկներ, սակայն դրանք չեն հատել սահմանը:
Փհենյանում էլ նշում են, որ ակցիան իրականացվում է ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկների նետմանը: