Զիմբաբվեում սննդի պակասի պատճառով որոշել են ոչնչացնել 200 փիղ
Զիմբաբվեի իշխանությունները որոշել են ոչնչացնել 200 փիղ՝ երկրում սննդի պակասի պատճառով, որն առաջացել է աննախադեպ երաշտի պատճառով, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Զիմբաբվեի Վայրի բնության վարչության հայտարարությունը։
Ավելի վաղ Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան երկրում ազգային աղետ էր հայտարարել Էլ Նինյո բնական երեւույթի հետեւանքով առաջացած երաշտի պատճառով։
«Զիմբաբվեն 200 փիղ է ոչնչացնելու աննախադեպ երաշտի պատճառով, որը հանգեցրել է սննդի պակասի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարար Նկոբիզիտա Մանգալիսո Նդլովուն ասել է, որ փղերը «անհրաժեշտից շատ են»՝ հավելելով, որ կառավարությունը հանձնարարել է Զիմբաբվեի այգիների և վայրի բնության մարմնին (ZimParks) սկսել ոչնչացման գործընթացը։
ZimParks-ի գործադիր տնօրեն Ֆուլթոն Մանգվանյան ասել է, որ 200 փղեր գնդակահարվելու են այն վայրերում, որտեղ նրանք հանդիպել են մարդկանց: