Ադրբեջանն ու Սերբիան համաձայնագիր կստորագրեն ադրբեջանական գազի լրացուցիչ մատակարարումների մասին
Ադրբեջանն ու Սերբիան առաջիկայում համաձայնագիր կստորագրեն ադրբեջանական գազի լրացուցիչ մատակարարումների մասին: Այդ մասին հայտարարել է Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ Հանդանովիչը՝ Srbijagas ընկերության նախագահ Դուշան Բայատովիչի հետ հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ սերբ նախարարը գոհունակություն է հայտնել ինչպես Սերբիայում, այնպես էլ Հունգարիայում գազի պահեստարանների լցման մակարդակից՝ հավելելով, որ համաձայնեցվել են նաև Ադրբեջանից լրացուցիչ մատակարարումները։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 2-ին Բաքվում իր սերբ գործընկեր Մարկո Ջուրիչի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր երկիրը նախատեսում է փուլ առ փուլ Սերբիային մատակարարվող գազի ծավալը հասցնել տարեկան 1 մլրդ խմ-ի: