Պատերազմին վերջ դնելու համար պետք է նորից սկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ինչ-որ պահի վերջ դնելու համար անհրաժեշտ է վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը։
«Ես դեռ հավատում եմ Ռուսաստանի հետ պաշտպանության և զսպման հետ կապված երկխոսությանը: Մենք պետք է ուժեղ լինենք բովանդակալից երկխոսություն ունենալու համար»,- ասել է Ստոլտենբերգը։
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ դրա համար այժմ շատ ավելի քիչ տեղ կա։ «Մի բան պարզ է. այս պատերազմին վերջ դնելու համար պետք է ինչ-որ պահի նորից սկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ, բայց դա պետք է հիմնված լինի Ուկրաինայի ուժի վրա», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Պատասխանելով հարցին, թե ինչով է զբաղվելու հոկտեմբերի 1-ից հետո, երբ ավարտի իր աշխատանքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, Ստոլտենբերգն ասել է, որ շատ տարբերակներ ունի։ «Ես լրջորեն մտածում եմ հուշեր գրելու մասին։ Բայց ես այլևս չեմ ձգտում մեծ պաշտոնի և ապրելու եմ Օսլոյում»,- կիսվել է նա։