Էրդողանը հիսթերիայի մեջ է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկրում տարածված կոռուպցիոն սկանդալը բնորոշել է որպես իրենց անունը սևացնելու միջոց: Այս մասին գրում է gazeta-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Նրա խոսքով` այդ սկանդալը կապ ուներ միայն իր նախկին ենթակաների հարազատների հետ, իսկ ինքը` Էրդողանն այս ամենի հետ կապ չունի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը նոր կազմ ուներ, որի հետևանքով փոփոխման էր ենթարկվել կառավարության 10 անդամ: Նախարարների որդիները ներքաշված են եղել կոռուպցիոն խոշոր սկանդալի մեջ: