Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ Նարեկ Հովակիմյանը նշել է, որ ցուցահանդեսը նպաստում է կահույքագործության ոլորտի զարգացմանը, և հայ կահույքագործները որակի և ձեռագրի առումով ամբողջ աշխահին ասելիք ունեն, և պետք է ակտիվորեն հետամուտ լինել արտահանման հնարավորություններին։
Furniture Expo 2024֊ը համախմբում է ավելի քան 60 կազմակերպությունների, որոնք ներկայացնում են տան կահավորման համար անհրաժեշտ բոլոր դետալները։ Արդեն իսկ ծրագրեր են իրականացվում ցուցահանդեսը դարձնելու ամենամյա և ավելի մասշտաբային:
Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 15-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: