Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։
Նրանք քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը, Անկարայի և Երևանի հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր։