Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ կրակը տեսանելի է մոտ 500 մետրից
Սեպտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղում գործող բենզա և գազալցակայանի տարածքում գործող հացի փռում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ, որը տեսանելի է մոտ 500 մետր հեռավորությունից պայքարել են բենզալցակայանի և հացի փռի աշխատակիցները։
Տարածքը սահմանազատել են պարեկները և տեղում իրականացնում են հերթապահություն։
Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։