Սպիտակ տունը չի փոխել իր քաղաքականությունը
Սպիտակ տունը չի փոխել իր քաղաքականությունը՝ Ռուսաստանին հարվածելու համար Ուկրաինային հեռահար հրթիռների օգտագործման արգելքի մասով, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ իրենք լսել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանությունները՝ հավելելով, որ այդ ամենին լուրջ են վերաբերվում։
«Եթե Պուտինն այդքան մտահոգված է ռուսական վայրերի և քաղաքների անվտանգությամբ, ապա այդ մտահոգությունները մեղմելու ամենադյուրին ճանապարհն իր զորքերն Ուկրաինայից դուրս բերելն ու պատերազմը դադարեցնելն է»,- ասել է Քիրբին:
Նախօրեին ՌԴ նախագահը մտահոգություն էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ ոչ միայն քննարկում են Կիևի կողմից հեռահար զենքի հնարավոր կիրառումը, այլև որոշում են ուղղակիորեն ներգրավվել ուկրաինական հակամարտության մեջ։