Բժիշկը ցրել է աշնանը վիտամինների պակասի մասին հայտնի միֆը
Ի տարբերություն տարածված կարծիքի՝ աշնանը առողջության վատթարացումը կապված չէ վիտամինների պակասի հետ. եթե լավ սնվեք, ապա դա չի առաջանա, ասում է բժիշկ Իգոր Ալենտովը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ նա Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է տարածված միֆը։
Մասնագետն ընդգծել է, որ խիստ ուռճացված է վիտամինների դերը առողջության սեզոնային վատթարացման, ուժի կորստի հարցում։
«Այս երևույթը տարածված էր տասնյակ տարիներ առաջ, երբ ցուրտ եղանակի սկսվելուն պես սննդակարգը կտրուկ փոխվում էր դեպի պակաս բազմազանություն և թարմ բանջարեղենի և մրգերի ծավալների կրճատում: Այժմ վիտամիններով հարուստ սնունդ կա միշտ՝ անկախ տարվա եղանակից»,- պարզաբանել է բժիշկը։
Բժիշկը հավելել է, որ վիտամիններն ու միկրոտարրերն ավելի լավ են ներծծվում սննդի միջոցով։
«Առաջին հերթին, դուք պետք է մտածեք ձեր ամենօրյա սննդակարգի մասին. ապահովեք բավարար սպիտակուցի ընդունում, ներառեք բանջարեղեն, մրգեր, ընկուզեղեն: Բազմազան, հավասարակշռված դիետան ապահովում է օրգանիզմի հիմնական կարիքները վիտամիններով և հանքանյութերով: Միակ բացառությունը կարող է լինել վիտամին D-ն՝ շատ երկրներում նկատվում է դրա հարաբերական պակասը»,-ասել է մասնագետը։
Ալենտովն սա կապել է այն փաստի հետ, որ վիտամին D-ի արտադրությունը կախված է ստացված արևի լույսի քանակից։ Նա նաև հորդորել է առանց բժշկի նշանակման հավելումներ չընդունել։