Նիկիտա Ջիգուրադային կարող են դատել (լուսանկար)
Սկանդալային երգիչ Նիկիտա Ջիգուրդան կրկին հայտնվել է ուշադրության կենտորնում իր նոր տեսահոլովակի համար: Այս մասին հայտնում է Paparazzi-ն:
Բանը նրանում է, որ իր նոր տեսահոլովակում, որը կոչվում է “СантаДжигурда” կամ էլ “Новогодний Джигурдэнс” նա հայտնվել է խաչված Հիսուս Քրիստոսի կերպարանքով, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել պատագամավոր Միխայիլ Մարկելովի մոտ:
«Ես անհապաղ ձևակերպելու և պատագամավորական հարցում եմ ներկայացնելու Գլխավոր Դատախազություն և Քննչական կոմիտե, որպեսզի նրանք վերլուծեն այդ տեսահոլովակը: Դա Քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածն է: Բայց ես վախենում եմ, որ այստեղ նաև հարկավոր կլինի հոգեբույժ. այդ ժամանակ Ջիգուրդային անհրաժեշտ կլինի բուժստուգում անցնել հիվանդանոցում: Եթե մարդը հոգեկան խանգարում ունի, ապա նա քրեական պատասխանատվություն չի կրի: Ես կարծում եմ, որ նա տհաճ է և առաջացնում է ամենազզվելի զգացողություններ»,-ասել է պատգամավորը: