Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու որոշումը բեկանվել է, ուղարկվել նոր քննության
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը: Այն կրկին կքննվի Հակակոռուպցիոն դատարանում:
Այս մասին որոշումը հրապարակված է Վճռաբեկ դատարանի կայքում, համաձայն որի սեպտեմբերի 12-ին դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը և ուղարկել գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲԴԽ-ին Արդարադատության նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել սույն գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին:
Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: