Այլևս չեմ բանավիճելու Հարիսի հետ, քանի որ հաղթել եմ նրան․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի բանավիճելու փոխնախագահ, դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի հետ:
«Երբ բռնցքամարտիկը պարտվում է, նրա առաջին ցանկությունը ռևանշն է: Իսկ հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթել եմ Հարիսին»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում:
Նա Հարիսին արմատական ձախ դեմոկրատ է անվանել և հերթական անգամ մեղադրել փոխնախագահին և նախագահ Բայդենին՝ երկրում միգրացիոն ճգնաժամի համար:
Թրամփ-Հարիս վերջին բանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին ABC News-ի եթերում: Ակնկալվում էր, որ թեկնածուները կհանդիպեն ևս մեկ անգամ՝ Fox News-ի տաղավարում: CNN-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ բանավեճը դիտած քաղաքացիների 63 %-ը հաղթող է համարել Հարիսին:
Մինչև բանավեճը տոկոսային հարաբերակցությունը 50-50 է եղել:
Ըստ The New York Times-ի՝ Թրամփի դաշնակիցները ևս կարծում են, որ նա ավելի վատ է ելույթ ունեցել բանավեճում: Reuters-ի տվյալով էլ՝ ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված նախագահի ընտրությանը քվեարկողների 47 %-ը ցանկանում է ձայնը տալ Հարիսին, իսկ 42 %-ը՝ Թրամփին: