Արցախցիների վերադարձի իրավունքը հստակ է. պետք է օգնենք ԼՂ ժողովրդին. Օկամպո
Երևանում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը:
Պատասխանելով արցախահայության խնդիրների ու վերադարձի հեռանկարների մասին հարցին և թե ինչ պետք է անի Սփյուռքն այդ ուղղությամբ, բանախոսն ասել է․
«Պետք է օգնենք ԼՂ ժողովրդին՝ մշակել աշխատանքային պլանը․ առաջնորդները բանտում են։ Առաջարկել եմ նախ հասկանալ՝ ԼՂ բնակչությունն ինչ է ուզում ու օգնել՝ հասնելու այդ նպատակին։ Վերադառնալու իրավունքը հստակ է և կա մի դրական բան․ Ադրբեջանի իշխանությունները ՄՔԴ-ում ճանաչել են վերադառնալու իրավունքը, բայց թե ինչպես պետք է իրականացնել՝ այլ հարց է։ 21-րդ դարն է այսօր, տարբեր գործողությունների կարող ենք դիմել՝ պետական ջանքեր, ժողովուրդ, քաղհասարակություն»։