«Չկա ռիսկ, չկա հաջողություն». կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան. երեկոյի հույզերն ու հայտնի հյուրերը
«Երբ սկսում եմ որևէ գործ, կասկածն այդտեղ տեղ չունի: Երբ արդեն ճանապարհին եմ, կասկած չեմ ապրում, իմ կյանքի փորձով կասեմ, որ դա միայն խանգարում է գործին: Միայն 1 անգամ, երբ Գյումրու նկարահանումների ժամանակ պետք է 75 սմ ծանրաքարերի վրա թռչեի, ես Աստծուն խնդրեցի, որ, եթե 3 հնարավորություն ունեմ կյանքում բան խնդրելու, խնդրում եմ այնպես արա, որ ծունկս չկոտրեմ և նկարահանումները կանգ չառնեն»,- Ֆիլմի պրեմիերայից առաջ անկեղծացավ Աննա Մաքսիմը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երկար սպասված՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին պատմող ֆիլմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք: Ֆիլմում Նազիկ Ավդալյանին մարմնավորում է Աննան, ով ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Պրեմիերայի հետաքրքիր դրվագներեն ու դերասանների հետ զրույցներն առանձնացրել է Tert.am Life-ը:
«Թիմին ստել ու ասել, գումար կա, սկսում ենք՝ մեծ ռիսկայնություն էր». Աննա Մաքսիմ
«Առողջությունից թանկ ոչինչ չկա, բայց ինչպես իմ հերոսուհին է ապացուցել՝ ամեն բան հաղթահարելի է...
Ծանրաձողը բարձրացնելն ավելի հեշտ էր, քան Գյումրու բարբառով խոսելը:
Չեմ ուզում դրոշակ սարքել բոլոր այն տառապանքները, որոնց միջով անցել եմ, բայց արդեն ունենալով սպորտային տվյալներ, գալ մի կետի հասնել, ու հասկանալ, որ գումար դեռ չկա, թիմին ստել ու ասել, գումար կա, սկսում ենք՝ մեծ ռիսկայնություն էր, բայց որտեղ չկա ռիսկ, չկա հաջողություն:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ եղան այս գաղափարին, շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ վստահեցիին ու կանգնեցին մեր կողքին, առանց նրանց աջակցման հնրարավոր չէր լինի կյանքի կոչել այս նախագիծը:
Ֆիլմի բյուջեն մոտավոր 150 միլիոն է, այն պարագայում, երբ այստեղ նստած դերասանները շատ մեծ քայլեր արեցին իմ հանդեպ՝ որպես ստեղծագործողի, գիտակցելով, որ ես այս նախագիծը կոմերցիոն նպատակով չեմ իրականացրել:
Գեղարվեստական արժեք ստանալու համար դերասանական նման աստղաբույլ էր հարկավոր: Երբ դերասանների ընտրությունը տեղի էր ունենում, ինձ անընդհատ հարցնում էին՝ չե՞ս վախենում շուրջդ այդքան կայացած դերասաններ հավաքել, իրենց ֆոնին կարող ես չերևալ:
Շնորհակալ եմ գործընկերներիս, բացի նրանից, որ ամեն մեկը իր կերպարում փայլատակեց, այլև օգնեց, որ ես կարողանամ իմ շատ պատասխանատու դերակատարումն իրականացնել: Դերասանների ընտրությունը չի առաջնոդրրվել միայն հայտնիությամբ, այլև տաղանդով: Բացի այդ, սա մի պատմություն է, որն իսկապես ցանկալի էր, որ լավագույն դերասանները մասնակցերին: Ընտրությունը կատարել եմ անձամբ, Նազիկի հետ խորհրդակցելով:
«Մարզումների ընթացքում մտածում էի՝ գուցե դադարեցվեն մարզումները և չլինի ֆիլմը». Նազիկ Ավդալյան
Մի քանի անգամ առաջարկ ստացել եմ իմ մասին ֆիլմ նկարահանելու, առաջարկները մերժել եմ: Աննայի հետ, առաջին անգամ, երբ 3 ժամ զրույց ունեցանք, ՛և իր մոտեցումը հարցերին, և՛ իր պատկերացումներն այս ամենի շուրջ շատ լուրջ էր ու ինձ հավատ ներշնչեց: Ես հենց սկզբում ասացի, որ ծանրաձողը բարձրացնելը, մարզիկի մասին ֆիլմ նկարելը հեշտ չէ: Մարզումների ընթացքում կասկածում էի, մտածում՝ գուցե դադարեցվեն մարզումները և չլինի ֆիլմը, բայց, ուրեմն պետք է լիներ: Աննան էլ բնավորությամբ ուժեղ է և հավատն ընթացքում ավելի ամրապնդվեց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։