Սերը բաժանումից վեր է. Մոնիկա Բելուչին մտածում է ամուսնու հետ միանալու մասին
Ամերիկյան լրատվամիջոցները սենսացիոն նորություն են հաղորդել: Ամենագեղեցիկ զույգերից մեկը, ով բաժանվել է, շատ հնարավոր է կրկին միանա: Մոնիկա Բելուչին կարող է կրկին դառնալ Վենսան Կասսելի կինը: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ իր ամուսնու հետ սերը չի ավարտվել: Նրանք բաժանվել են 14 տարվա համատեղ կյանքից հետո:
«Սերը չի անհետանում, այն շարունակում է ապրել, սակայն այն այլ տեսք է ընդունում: Չի կարելի մոռանալ սիրած մարդու հետ անցկացրած ժամանակները, քանի որ դուք ձեզ նրա հետ լավ եք զգացել: Պետք է հարգել այդ ժամանակները, երբ դուք միմյանց հետ եք եղել: Սերը բաժանումից վեր է, բացի այդ շատ օրինակներ կան, երբ մարդիկ բաժանվում են, իսկ որոշ ժամանակ անց կրկին միանում: Կյանքում ինչ ասես չի լինում», ասել է Մոնիկա Բելուչին: