Կիմ Չեն Ընն այցելել է ատոմային զենքի համար միջուկային նյութերի արտադրության բազա
Հյուսիսային Կորեայի ղեկավարն այցելել է Միջուկային զենքի ինստիտուտ և ատոմային զենքի համար միջուկային նյութերի արտադրության բազա: Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Կիմ Չեն Ընը ծանոթացել է միջուկային մարտագլխիկների և նյութերի պատրաստման գործընթացին։ ԶԼՄ-ների տվյալով՝ նա հանձնարարել է երկարաժամկետ հեռանկարում ավելացնել ատոմային զենքի համար անհրաժեշտ հարստացված ուրանի արտադրությունը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև ներկա է եղել նոր տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի փորձնականը: