Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Արցախցի երգիչ Լյոկան ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ՝ «Լաց մի ինիլ»:
Երգն Արցախի բարբառով է, երգի խոսքերի հեղինակը Լևոն Աթաբեկյանն է՝ Շուշիից, բանաստեղծությունը գրվել է 1911թ-ին, կոչվում է «Լաց մի ինիլ», որը թարգմանաբար նշանակում է «Մի լացիր»: Տեսահոլովակում օգտագործվել է Էդգար Բաղդասարյանի՝ Երևանի մասին պատմող ֆիլմի կադրերից: