Կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է
Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Նևսկու մասունքների տեղափոխման պատվին կազմակերպված կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ինքնազգացողությունը վատացել է: Ռուս ուղղափառ եկեղեցու 77-ամյա առաջնորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, տեղիունեցածի պատճառը օդի բարձր ջերմաստիճանն է եղել:
«Ամեն ինչ լավ է, բժիշկներն օգնեցին նրան, և նա հեռացավ իր մեքենայով»,- հայտնել են նրանք: