Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները
Լատվիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն երկրում գտնվող բելառուսական համարանիշերով մեքենաները պետք է վերագրանցվեն լատվիականով կամ լքեն երկիրը մինչև հոկտեմբերի 31-ը, հակառակ դեպքում դրանք կառգրավվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Օրենքը սահմանում է, որ Բելառուսում գրանցված և Լատվիայի տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները պետք է արտահանվեն կամ գրանցվեն Լատվիայի ճանապարհային երթևեկությանը մասնակցելու համար»,- հայտնել է Սեյմի մամուլի ծառայությունը։
Համապատասխան օրինագիծը հրատապ կերպով հավանության է արժանացել Լատվիայի խորհրդարանի պատգամավորների կողմից։ Բացառություն են կազմում դիվանագիտական համարանիշերով մեքենաները և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տրանսպորտային միջոցները։