ՊՍԺ-ն պարտավորվել է Կիլիան Մբապեին վճարել 55 միլիոն եվրո․ Le Parisien
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական կոմիտեն ՊՍԺ-ին պարտավորեցրել է ֆրանսիական գրանդի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին վճարել 55 միլիոն եվրո՝ որպես հետաձգված աշխատավարձ:
Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը Մբապեին պետք է վճարի այս գումարը ութ տարվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Մբապեն ավելի վաղ ՊՍԺ-ից պահանջել էր իրեն վճարել 2024 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձերն ու բոնուսները։
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, LFP իրավական հանձնաժողովը կողմերին կոչ է արել պարտքի հարցը լուծել արտադատական կարգով, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը հրաժարվել է, փոխանցում է ArmSport-ը։