Ռուբեն Սաֆրաստյանը` Թուրքիայում տարածված կոռուպցիայի մասին
Դժվար է Հարավային Կովկասում առանձնացնել աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություններ: Դրանք կապված են վրաց-ռուսական հարաբերությունների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Բանախոսն անդրադարձավ նաև Թուրքիայում կոռուպցիոն երևույթներին: Այդ երևույթը, որ մենք հիմա կոռուպցիա ենք անվանում, այնքան տարածված էր Օսմանյան կայսրությունում, որ անգամ օսմանյան լեզուներ մտել է բաշխիչ՝ կաշառք հասկացողությունը:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ այդ սկանդալը պայմանավորված է 2 հանգամանքով: Նախ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Թուրքական լրատվամիջոցներում վերջին օրերին հայտնվող տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան, չնայած զգուշացումներին, շրջանցել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ավելին՝ իշխանական շրջանակների որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ որոշակի գործարքներ են կատարվել Իրանի հետ: