Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը
Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը, նույն դպրոցի փոխտնօրենը ձերբակալված է, «Լուրերին» տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Քննվող քրեական վարույթը կաշառք ստանալու և կաշառք տալու վերաբերյալ է։
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել էին Շիրակի մարզպետարանի ևս երկու պաշտոնյա՝ քաղաքաշինության վաչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու բաժնի ավագ մասնագետներից մեկը։