Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրկնապատկելու վերաբերյալ
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը գոհունակություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։
Այս մասին նշված է կոնգրեսականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ կրկնապատկելով օգնության փաթեթը Միջազգային զարգացման գործակալության միջոցով», - իր գրառման մեջ նշել է կոնգրեսականը՝ կարծիք հայտնելով, որ այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը և ամրապնդել նրա տնտեսական և անվտանգային անկախությունը: