Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը. Հաջիզադե
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն RealTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ է պարունակում։
«Եթե Հայաստանը կոմունիկացիների բացման վերաբերյալ չփոխի իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն ունի այլընտրանքային տարբերակներ։ Մենք աշխատանքներ ենք տանում Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,-ասել է Հաջիզադեն։