«Գինու զբոսաշրջությունն ավելին է, քան պարզապես արդյունաբերություն»․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 11-ին մասնակցել է ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը։ Ներկա էին նախարարի տեղակալները, ԷՆ գլխավոր քարտուղարն ու զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները։
Համաժողովը միտված է նպաստելու Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը։
«Գինու զբոսաշրջությունը մեզ համար ավելին է, քան պարզապես արդյունաբերություն. այն գյուղի զարգացման հենարանն է և մեր հարուստ մշակութային ժառանգության պահապանը: Գինու արտադրության արվեստը փոխանցվել է սերնդեսերունդ և մնում է Հայաստանի ժառանգության կենտրոնական մասը»,- ողջունելով հյուրերին ասել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Համաժողովին կմասնակցեն ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր քարտուղարը, կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գինու զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, դոնոր կազմակերպություններ, միջազգային և տեղական խոսնակներ ու բանախոսներ, միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչներ, պետական, մասնավոր և այլ շահագրգիռ կողմեր: