Պարույր Հովհաննիսյանը և Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նիկոլա Ստոյանովիչի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: