Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ սեպտեմբերի 11-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստի սկզբում ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Հաջորդիվ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, այդ թվում՝ QR կոդերով ապրանքների դրոշմավորմանը, ՏՀԶԿ ՓՄՁ քաղաքականության ինդեքսի (SME Policy Index) 2024 զեկույցում արձանագրված խնդիրներին, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքի որոշ դրույթներին առնչվող մի շարք հարցեր։
Քննարկվել են ենթախորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր։ Գևորգ Պապոյանը քննարկման արդյունքներով տվել է մի շարք հանձնարարականներ։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: