Պոչետինոն դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը
Մաուրիսիո Պոչետինոն դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
Արգենտինացի մասնագետը երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։
Ըստ ESPN-ի՝ նա տարեկան կվաստակի 6 միլիոն դոլար, ինչը ավելի քիչ է, քան վաստակել է «Չելսիում», բայց ավելի շատ, քան երբևէ վճարվել է ԱՄՆ-ի հավաքականի որևէ մարզիչ:
Գրեգ Բերհալթերը, ով գլխավորել էր թիմը մինչև ամառվա կեսը, 2022 թվականին ստացել է 2,3 միլիոն դոլար՝ ներառյալ 900 հազար դոլար բոնուսը, փոխանցում է ArmSport-ը։