Միջազգային ստանդարտներին համապատասխանող երկու նոր մասնաշենք «Աբովյան» ՔԿՀ-ում
Սեպտեմբերի 11-ին Կիև են ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմին։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Լեհաստանից Ուկրաինայի մայրաքաղաք են այցելել գնացքով։
Ակնկալվում է, որ նրանց հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ նվիրված կլինի Կիևի խնդրանքին՝ թույլ տալ արևմտյան զենքով հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, հայտնում է AFP գործակալությունը: Բլինքենն ու Լեմին հանդիպումներ կունենան նաև Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ըստ սեպտեմբերի 10-ին Sky News-ի հետ պետքարտուղար Բլինքենի հարցազրույցի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «չի բացառում», որ Վաշինգտոնը կարող է թույլ տալ Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքում։
Ավելի վաղ Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում Բլինքենը հաստատել էր, որ Իրանը Մոսկվային փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է մատակարարել, և, հավանաբար, «առաջիկա շաբաթներին» ռուսական զինուժը դրանք կօգտագործի Ուկրաինայում: Պետքարտուղարության ղեկավարի խոսքով՝ «տասնյակ ռուս զինվորականներ» վերապատրաստվել են իրանական Fath-360 բալիստիկ հրթիռների օգտագործման համար։