Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ Whoscored-ի
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի խաղարկությունում կայացել են երկրորդ տուրի վերջին հանդիպումները։
Հայաստանի ազգային հավաքականն արտագնա հանդիպում է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ և պարտվել 0։2 հաշվով։
Whoscored գնահատականների և ցուցանիշների պորտալը ներկայացրել է մեր ընտրանու խաղացողների գնահատականներն այդ խաղում։
Ամենաբարձր գնահատականը ստացել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ 7․3։
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումները կանցկացնի հոկտեմբերին 10-ին և 13-ին, փոխանցում է ArmSport-ը։