Վերջին 2 օրում քաղաքացիները հեռախոսային խարդախներին փոխանցել են 16,700 դոլար. ՆԳՆ խոսնակ
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16,700 դոլար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը»,-գրել է Սարգսյանը: