Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հանրապետական կուսակցությունից թեկնածու ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպիսի ժողովրդականություն են վայելում ԱՄՆ-ի 49 տոկոս ընտրողների շրջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում են Pew Research Center հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման տվյալները:
Հարցվածների մնացած 2 տոկոսը հայտարարել է, որ չէր քվեարկի ոչ ԱՄՆ նախկին նախագահի, ոչ էլ գործող փոխնախագահի օգտին: