Մահացել է Նիկոլ Քիդմանի մայրը
85 տարեկան հասակում մահացել է 57-ամյա Նիկոլ Քիդմանի մայրը՝ Ջանել Էն Քիդմանը, հայտնում է People-ը։
Դերասանուհին ողբերգության մասին իմացել է Վենետիկի կինոփառատոնում, որից հետո շտապ մեկնել է տուն։ Մեկնելուց առաջ նա հաղորդագրություն է թողել, որն ավելի ուշ հանդիսատեսին ընթերցել է ռեժիսոր Հալինա Ռեյնը։ Նիկոլը պետք է մրցանակ ստանար «Վատ աղջիկ» ֆիլմում իր դերի համար։
«Ես ցնցված եմ և պետք է գնամ ընտանիքիս մոտ, բայց այս մրցանակը նրա համար է: Նա ձևավորեց ինձ, նա առաջնորդեց ինձ և նա ստեղծեց ինձ: Ես անչափ շնորհակալ եմ, որ կարող եմ ասել նրա անունը», – ասվում է Քիդմանի հայտարարության մեջ:
Վենետիկում հայտնի դարձան 81-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները։ Բեմադրիչ Պեդրո Ալմոդովարի «Կողքի սենյակը» ֆիլմը, որի գլխավոր դերակատարները Թիլդա Սուինթոնն ու Ջուլիանա Մուրն են, ճանաչվել է լավագույն ֆիլմ։