Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․
«Շատ ուրախացա՝ տեղեկանալով, որ Արմեն Աշոտյանը հետագա պատիժը (սխալմամբ չեմ նշել պատիժ եզրույթը) կրելու է տանը, ընտանիքի կողքին: Այո, բանտից էապես տարբերվում է այս պայմանը, ինչի համար կրկին հայտնում եմ, որ շատ ուրախ եմ:
Բայց փաստ է, որ Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, և նա դեռևս փաստացի քաղաքական բանտարկյալ է։
Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից...»։