Սիբիհան ու Բայրամովը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
Հեռախոսով զրուցել են Ուկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Անդրիյ Սիբիհան X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել ընդհանուր մարտահրավերների շուրջ։
«Վերահաստատել ենք մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։ Հուսով եմ՝ երկկողմ գործակցությունը կարտացոլի մեր ժողովուրդների բարեկամական կապերը»,- նշել է ուկրաինացի դիվանագետը։
Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ դիվանագետներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցերի։ Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ մարդասիրական օգնության համար: