Անցած մեկ օրում արձանագրվել է 10 պատահար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, խարդախության՝ 5, փաստաթղթի կեղծիքի՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, շինարարական, լեռնահանքային աշխատանքի անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարդու առևանգման 1 դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։