Հայ գրականությունն արտասահմանում պատշաճ ներկայացնելու խնդիրը շարունակում է չլուծված մնալ
Շատ գրքեր սպասում են իրենց տպագրությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նրա խոսքով' մի շարք հրատարակչություններ, այդ թվում՝ «Անտարես» հրատարակչությունը, այս տարի ակտիվ գործունեություն է ծավալել՝ լույս ընծայելով ժամանակակից գրականության մի շարք նմուշներ: Այս տարի մեզ հաջողվեց գրախանութներում հերթ առաջացնել Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» գրքով: Բանախոսը նշեց, որ առաջիկայում լույս են ընծայելու մի շարք հայտնի հեղինակների գործեր՝ բնագրից թարգմանություններով:
Հանդիպման մյուս բանախոս բանաստեղծ Կարեն Անտաշյանի խոսքով' հայ գրականությունն արտասահմանում պատշաճ ներկայացնելու խնդիրը շարունակում է չլուծված մնալ:
Պետք է անել հնարավոր ամեն բան՝ հայ նորագույն գրականությունը միջազգային շուկա դուրս բերելու համար: Գրականության հանրայնացման գործում ավելի մեծ արդյունք կարող են տալ գրականության մասին հաղորդումները: