Սեւանի ափին ՔՊ-ն մինչեւ ուշ քեֆ է արել. ով պետք է՝ քաղաքական հրահանգներ է ստացել, մյուսները վայելել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեւանա լճի ափին գտնվող ՀՀ կառավարական ամառանոցում ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խնջույք է արել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցական խնջույքին ներկա են եղել իշխանական վերնախավը՝ թե’ պատգամավորներ, թե՛ նախարարներ, ու մինչեւ ուշ գիշեր քեֆ են արել: ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ, անկաշկանդ մթնոլորտում զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, շրջել կառավարական ամառանոցում:
«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ խնջույքը բավականին ակտիվ է անցել, իշխանականներն այդ օրը շատ բարձր տրամադրությամբ են եղել, իսկ կազմակերպչական աշխատանքները Նիկոլ Փաշինյանն է իր վրա վերցրել ու իր թիմակիցների ժամանցը կազմակերպել: ՔՊ-ականները փորձել են այդ օրը քաղաքական թեմաներով իրենց շատ չծանրաբեռնել, քաղաքական ելույթներ առհասարակ չեն եղել. ովքեր որ պետք է ստանային քաղաքական հրահանգներ, ստացել են, իսկ մյուսները վայելել են Սեւանը:
Հիշեցենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ ՔՊ խնջույքի համար 1 անձը 25 հազար դրամ գումար են հավաքել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: